Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«ՀԱԼԱԼ ԱԽՊԵՐՆ» ՈՒ «ԽՈՐԹ ՔՈՒՅՐԻԿԸ»

«ՀԱԼԱԼ ԱԽՊԵՐՆ» ՈՒ «ԽՈՐԹ ՔՈՒՅՐԻԿԸ»
13.03.2012 | 00:00

Ինչպես երևում է, ՀՀԿ-ի համամասնական ցուցակի ներկապնակն այս անգամ «բազմագույն» է լինելու. է՛լ կարիերիստ երիտասարդներ, է՛լ քաղաքական արենայից անժամկետ «դուրս մղվածներ», է՛լ հներ, է՛լ նորեր: Մի խոսքով, հայաստանյան քաղաքական դաշտի ողջ «տեսականին»: Այս ամենից անմասն չէր կարող մնալ նաև ՄԻԱԿ-ը՝ յուր կարիերիստ երիտասարդներով: Վերջերս հերթական համագումարի ժամանակ ՄԻԱԿ-ականները հայտարարեցին, որ լինելու են ՀՀԿ համամասնական ցուցակում: Ըստ մեր տեղեկությունների, ՀՀԿ-ում նրանց մտադիր են երեք տեղ տալ, իսկ իրենք էլ որոշել են պատգամավոր «կարգել» կուսակցության երեք քարտուղարներին՝ առաջնությունը տալով կնոջը: Այսպիսով, ՀՀԿ-ի ցուցակում կլինեն Նաիրա Կարապետյանը, Արա Հովսեփյանը և Լևոն Մարտիրոսյանը` ոչ անհայտ Գարիկ Մարտիրոսյանի «հալալ ախպերը»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 980

Մեկնաբանություններ